Episode Details
Back to Episodes
Ամուլսարի օֆշորային հետագիծը և պետական մասնակցության գինը. 8-րդ հարկ
Season 1
Episode 16
Published 1 month ago
Description
Հոկտեմբերի 10-ին տեղի ունեցավ Վայոց ձորում գտնվող #Ամուլսար ի ոսկու հանքավայրի շահագործման հանդիսավոր արարողությունը։ Բազմիցս քննարկված և քննադատված հանքավայրի շահագործման առնչվող ռիսկերի կառավարման հարցը շարունակում է արդիական մնալ։ Հանքավայրի բաժնեմասի 12.5 տոկոսը կառավարությանը փոխանցվելուց հետո մյուս սեփականատիրոջ հետքերը տանում են #օֆշոր ային գոտիներ՝ Սեյշելյան և Բրիտանական Վիրջինյան կղզիներ և Արաբական Միացյալ Էմիրություններ։
«8-րդ հարկ» #փոդքասթ ի այս թողարկմանը Ամուլսարի հանքավայրի շահագործման թեման քննարկել են «Հետքի» գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը և «Հետքի» տնտեսական լրագրող Սեդա Հերգնյանը։