Episode Details

Back to Episodes
Ինչ հանգամանքներում Արցախից անհետ կորան 15 անձինք․ 8-րդ հարկ

Ինչ հանգամանքներում Արցախից անհետ կորան 15 անձինք․ 8-րդ հարկ

Season 1 Episode 10 Published 2 months, 1 week ago
Description

#Արցախ ի հայաթափմանը նախորդած #ռազմական գործողությունների հետևանքով #անհետկորած է համարվում 15 անձ, որոնցից 5-ը քաղաքացիական անձինք են։ «Արցախյան վերջին մարտեր. անհետ կորածների հետքերով» լրագրողական հոդվածում իմի է բերվել անհետ կորած անձանց պատմությունները։ 2023 թ․-ի սեպտեմբերի 19-ին Արցախում տեղի ունեցած 1-օրյա պատերազմի մասնակիցների և նրանց հարազատների վկայությունների միջոցով «Հետքը» ներկայացրել է այդ անձանց անհետ կորելու հանգամանքները։ 

«8-րդ հարկ» փոթքասթի այս թողարկմանը «Հետքի» լրագրողներ Հայկ Մակիյանը և Արմեն Ղազարյանը պատմել են, թե ինչպես են վերականգնել 2.5 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները։ Փոթքասթի ժամանակ քննարկվել են որոնողական աշխատանքների արդյունքները, անձանց անհետ կորելու հնարավոր վարկածները և այլ թեմաներ։

Listen Now

Love PodBriefly?

If you like Podbriefly.com, please consider donating to support the ongoing development.

Support Us