Episode Details
Back to Episodes
Երևանի կառուցապատման հետևանքները․ 8-րդ հարկ
Season 1
Episode 8
Published 2 months, 2 weeks ago
Description
«8-րդ հարկ» փոդքասթի հերթական թողարկումը Երևանի կառուցապատման և մեծածավալ շինարարության բացասական ազդեցության մասին է։ «Հետքի» լրագրողներ Արեն Նազարյանը, Արմեն Ղազարյանը և Տիրայր Մուրադյանը զրուցել են Երևանի ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության, Երևանում իրականացված խոշորամասշտաբ շինարարության մասին։
Նախորդ տարի «Հետքն» ուսումնասիրել էր Երևանի #Արաբկիր վարչական շրջանում կառուցված ու կառուցվող բնակելի համալիրների քաղաքաշինական ծրագրերը։ Պարզել էինք, որ նոր շենքերը ծանրաբեռնել էին ջրի, էլեկտրաէներգիայի և #գազ ի մատակարարման համակարգերը։