Episode Details
Back to Episodes
ԱՐՇԱԼՈՒՅՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ․ «Բռնություն կիրառելով խնդիրը կդառնա թաքուն, ոչ թե լուծված»
Description
Հայաստանի վաստակավոր արտիստ, թատրոնի և կինոյի ռեժիսոր Արշալույս Հարությունյանը երեք երեխայի հայր է, ըստ որում՝ 25, 20 և 12 տարեկան, ըստ որում՝ երկու ամուսնություններից։ Նրան, ինձ համար այդպես էլ գաղտնիք մնացած ձևերով, հաջողվել է հաշտ ու առողջ պահել բոլորի հարաբերություններն այնպես, որ երեխաները չտուժեն, ունենան սերտ կապ ու մեծ սեր միմյանց նկատմամբ։ Հետաքրքիր դրվագում քննարկել ենք՝ ինչու ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ չարժի երեխաներին թատերական խմբակներ տալ, և առանձնապես "հալվեցի", երբ Արշալույսը պատմեց իր առաջին երեխայի առաջին ճիչի ազդեցությունը իր ողջ կյանքի վրա։ Շատ այլ հավես կտորներ կան, բաց չթողնեք ոչ մի րոպե, ընտիր զրույց է ստացվել։ Հ․Գ․ Ի դեպ, իմ ու ամուսնուս առաջին ժամադրություններն անցել են կամերային թատրոնում ու հենց Արշալույսի ներկայացումներին )
ՓՈԴՔԱՍՏԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ
Yeremyan Products
https://www.facebook.com/yeremyanproducts
https://www.instagram.com/yeremyan.products
AraratBank
https://bit.ly/AraratMobileApp
https://www.facebook.com/AraratBankofficial
https://www.instagram.com/araratbank
Libra Psychological Support Center